«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հրաժարական տվեց
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից:
«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ակումբի նախագահին, թիմի և երկրպագուներին: Երկու տարի անց իմ աշխատանքը «Նապոլիում» մոտեցավ ավարտին:
Կիրակի օրը մեզ կարևորագույն հանդիպում է սպասվում «Լացիոյի» հետ և ես կցանկանայի երկամյա գործունեությունս հաղթանակով ավարտել», նշել է Բենիտեսը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բենիտեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»: Սակայն ասուլիսին ներկա լրագրողներին արգելել են Բենիտեսին այդ թեմայի վերաբերյալ հարցեր տալ: