Իտալիայում ծայր աստիճան հիասթափված են Կաննի միջազգային կինոփառատոնի արդյունքներից
Իտալիայում ծայր աստիճան հիասթափված են այն բանից, որ նախօրեին ավարտված Կաննի միջազգային կինոփառատոնում իտալական ֆիլմերից ոչ մեկը չարժանացավ մրցանակի: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, բանն այն է, որ այս տարի գլխավոր մրցութային ծրագրին ներկայացված էր միանգամից երեք ֆիլմ, ընդ որում երեքն էլ՝ իտալական գրանդների՝ Նանի Մորետիի, Պաոլո Սորենտինոյի և Մատեո Գարրոնեի կինոաշխատանքներ էին:
Այս առումով, իտալական «Ստամպա» թերթին մայիսի 25-ին տված իր հարցազրույցում Վենետիկի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան ասել է, թե «Կաննի ժյուրիի որոշումը ոչ այնքան հավասարակշռված էր, վիճելի էր և անխոս՝ փոխզիջման արդյունք էր»: