slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Կայացել է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայի մասնակցության հայտերի քննարկումը
211652_close_icon

Կայացել է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայի մասնակցության հայտերի քննարկումը

views-count8284 դիտում article-date 23:10 12-04-2018
ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայի մասնակցության հայտերի քննարկումը: Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 6 կինոնախագիծ, որոնցից, ժյուրիի որոշմամբ, հաղթող ճանաչվեցին հետևյալ նախագծերը` 1. Արտյոմ Բաղդասարյան՝ «Իններորդ ալիք-Այվազովսկի» 2. Ելենա Արշակյան՝ «Հարճը» 3. Մերի Աղախանյան՝ «Մոռացված բնակիչները» 2018 թվականի մայիսի 8-19-ը` Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկայի մասնակցության համար, ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով հետևյալ կազմով. նախագահ` Արսեն Բաղդասարյան /«Հայաստանի ազգային կինոկենտրոնի» գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար/, անդամներ` Գուժ Թադևոսյան /ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ/, Կարեն Ղազարյան /պրոդյուսեր, «Շարմ Հոլդինգ» պրոդյուսերական և գովազդային գործակալության գլխավոր տնօրեն/, Իննա Սահակյան /պրոդյուսեր, «Բարս մեդիա» ընկերության ներկայացուցիչ/, Հայկ Սահակյանց /«Ռոբերտ Սահակյանցի» անվան անիմացիոն արվեստանոցի տնօրեն/, Արմեն Գրիգորյան /պրոդյուսեր/: Հայտնում ենք, որ անկախ մրցույթի արդյունքներից, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Գուժ Թադևոսյանին /Էլ. փոստ` g_tadevosyan@mincult.am:

Նմանատիպ նյութեր