slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայի մասնակցության համար
211652_close_icon

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայի մասնակցության համար

views-count4595 դիտում article-date 22:42 15-03-2018
Մայիսի 8-19-ը կանցկացվի Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնի շրջանակում կգործի միջազգային կինոշուկա: Կինոռեժիսորների և ֆիլմարտադրող ընկերությունների մասնակցությունն այս կարևոր միջոցառմանն ապահովելու համար՝ ՀՀ մշակույթի նախարարությունը կինոշուկային կմասնակցի պաշտոնական տաղավարով: ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրում է հայաստանյան բոլոր գործող կինոարտադրողներին և պրոդյուսերներին իրենց նախագծերով և ծրագրերով մասնակցելու կինոշուկային՝ հայկական տաղավարի կազմում: Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկվելու համար հայտարարվում է մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիներ` կինոռեժիսոր, պրոդյուսեր, պայմանով, որ ֆիլմի/նախագծի իրավատերը ՀՀ քաղաքացի է կամ իրավատեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում: Կից ներկայացվում են մասնակցության [url=http://mincult.am/home-1-4031-page-0.html]կարգը և հայտաձևը:[/url] Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. ապրիլի 3-ը: Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության մասնագետ` Գուժ Թադևոսյանին /Էլ. փոստ` g_tadevosyan@mincult.am, հեռախոս` 011-51-93-06/: Հայտնում ենք, որ անկախ մրցույթի արդյունքներից, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում:

Նմանատիպ նյութեր