211652_close_icon
views-count3442 դիտում article-date 14:39 26-05-2015

25-ամյա կին վարորդը Մասիս քաղաքում վրաերթի է ենթարկել հետիոտնին

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 25-ին, Մասիս քաղաքում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 14:00-ի սահմաններում Հերացի և Հանրապետության փողոցների խաչմերուկում Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Ալվարդ Առաքելյանը իր վարած Mercedes մակնիշի 41 ՕT 111 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի բնակիչ, 44-ամյա Արայիկ Խաչատրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել. օգնություն է ցուցաբերել, որպեսզի Ա. Խաչատրյանը բուժօգնության դիմի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր