211652_close_icon
views-count48391 դիտում article-date 16:45 05-03-2019

Վրաերթ Կոտայքի մարզում. 36-ամյա վարորդը Volkswagen-ով Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Ծաղիկ Հարությունյանը իր վարած Volkswagen մակնիշի 10 FF 510 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Երևանյան-Կոտայք փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 57-ամյա Սամվել Ստեփանյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աբովյանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր