46390 դիտում
18:50 05-04-2017
Երևանում՝ «Անելիք» բանկի դիմաց, կին վարորդը Mazda-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, ով եղել է մանկահասակ երեխայի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Mazda մակնիշի 10 VV 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայում՝ ՝ «Անելիք» բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 26-ամյա Մերի Հարությունյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Նաիրի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանում է հետաքննիչը:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mazda-ի վարորդը կին է եղել, իսկ վրաերթի ենթրակվածը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով և նա եղել է իր մանկահասակ երեխայի հետ՝ մանկասայլակով: Բարեբախտաբար, երեխան չի տուժել:
Նաիրի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտենլ են, որ վրաերթի ենթարկվածի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
35633 դիտում
14:43 02-03-2019
Երևանում կին վարորդը Mazda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ժամանել է ՃՈ ավագ հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ