Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Լոնդոնից ոչ հեռու գտնվող նստավայրում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Քլոդ Յունքերի հետ, պատմել Եվրամիության բարեփոխումների իր առաջարկների մասին, որոնք ծրագրում է ներկայացնել Բրյուսելում հունիսյան գագաթաժողովում:
Մյուս կարևոր հարցերը վերաբերում են Մեծ Բրիտանիայի հատուկ կարգավիճակին ու Եվրամիության կազմից դուրս գալուն: Քեմերոնը մտադիր է կատարել նախընտրական խոստումները և մինչև 2017թ-ի վերջը հանրաքվե անցկացնել Եվրամիությանը իր երկրի անդամակցության շուրջ: Ինքը` վարչապետը կողմ է անդամակցությանը, դրա համար էլ ձգտում է ազգային շահերը: Այդ առիթով պատրաստվում է այցելել Փարիզ, Բեռլին, Կոպենհագեն, Վարշավա և Ամստերդամ: