Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը գտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ պատժամիջոցներ պետք է կիրառել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը գտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ պատժամիջոցներ պետք է կիրառել, եթե պաշտոնական Մոսկվան չփոխի Ուկրաինայում խփված օդանավի վերաբերյալ իր դիրքորոշումը:
The Sunday Times պարբերականին տված հարցազրույցում Քեմերոնը դիմել է Եվրոպային. մեջբերում. «չզիջել սեփական դիրքորոշմանը...կենտրոնացնել ուժը, հեղինակությունն ու ճնշումները»,- մեջբերման ավարտը:
Ըստ վարչապետի Եվրոպական շատ երկրներ չէին ցանկանա ընդդիմանալ Ռուսաստանին. «Մենք երբեմն մեզ պահում ենք այնպես, կարծես թե Ռուսաստանը մեզ ավելի շատ է պետք, քան մենք նրան»,- ասել է Քեմերոնը:
Բրիտանիայի պաշտպանության նախարար ՝ Մայքլ Ֆելոնն իր հերթին Mail թերթին հարցազրույց է տվել, որում հստակ նշել է, որ Մոսկվայի հանդեպ նոր պատժամիջոցներ են կիրառվելու. մեջբերում. «կկտրենք արևմուտքը Ռուսաստանից »,- մեջբերման վերջ:
«Եթե հասատվի, որ Ռուսաստանն է կատարվածի հիմնական մեղավորը, ապա մենք կձեռնարկենք հետագա քայլերն ընդդեմ այդ պետության, և հասկացնել կտանք, որ պատերզմ հովանավորելն անընդունելի է »,- հայտարարել է նա:
«Մենք պետք է շատ հստակ հասկացնել տանք, որ եթե այս միջամտությունը շարունակվի , ապա հետևանքները երկար սպասեցնել չեն տա: Կարծում եմ արդեն հասկանալի է, որ արևմուտքը կսկսի գործել»,- իր խոսքը եզրափակել է Ֆելոնը:
Հիշեցնենք, որ կործանված Boeing 777-ի ուղևորների թվում Մեծ Բրիտանիայի 10 քաղաքացի կար: