Ժան-Քլոդ Յունքերն ու Ալեքսիս Ցիպրասը Հունաստանի պետպարտքի շուրջ համաձայնության չեն եկել
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Քլոդ Յունքերը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Բրյուսելում քննարկել են Հունաստանի պետպարտքի կարգավորման հարցեր, սակայն անարդյունք:
Ցիպրասը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում կարելի է համաձայնության հասնել:
Միջազգային վարկատուները պնդում են, որպեսզի Հունաստանը նվազեցնի կենսաթոշակային վճարումների ծախսերը, արագացնի սեփականաշնորհումը և ավելացնի հարկերը: Սակայն երկրի ձախ կառավարությունը մերժում է այդ պայմանները: Այսպիսով Հունաստանի դեֆոլտի սպառնալիքը պահպանվում է: