«Ռեալը» Ագուերոյի համար պատրաստ է 90 մլն եվրո վճարել
«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն նորից հայտնվել է մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:
«Արքայական» ակումբը Կարիմ Բենզեմային փոխարինող հենց Ագուերոյին է տեսնում և պատրաստ է նրա համար 90 մլն եվրո առաջարկել:
Նշենք, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արգենտինացուն ցանկանում էր ձեռք բերել, երբ նա դեռ հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում:
Այս մրցաշրջանում 26-ամյա Ագուերոն դարձավ անգլիական Պրեմիեր-լիգայի գլխավոր ռմբարկու՝ 33 խաղում խփելով 26 գնդակ: