«Ռեալը» պատրաստ է 65 մլն եվրո վճարել Դե Խեայի համար
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է ամռանը 65 միլիոն եվրո առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի համար:
26-ամյա իսպանացու պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ նախատեսված է մինչև 2019 թվականը, սակայն անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է երկարաձգել այն, քանի որ շահագրգռված չէ խաղացողի վաճառքի մեջ:
Սակայն դարպասապահի համար առաջարկվող նման զգալի գումարը կարող է մանկունյանցիներին ստիպել քննարկել արքայական ակումբի առաջարկը: