Ջոնի Դեպը չղջիկ է որդեգրել
Չղջիկների պաշտպանությամբ զբաղվող The Australian Bat Clinic կազմակերպության կամավորները Քվինսլենդի անտառներից մեկում հայտնաբերել էին մի չղջիկի, որն ընկած է եղել գետնին եւ սովից հյուծվել:
Կենդանու փրկության ծախսերը համաձայնել է ֆինանսավորել Ջոնի Դեպը: Հիշեցնենք, որ դերասանն Ավստրալիայում մասնակցում է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հերթական մասի նկարահանումներին: Այսպիսով, նա «որդեգրել» է չղջիկին՝ վճարելով նրա բուժման համար:
Փրկված չղջիկին անվանակոչել են «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի գլխավոր հերոսի անունով: