Ջոնի Դեպը կնկարահանվի «Կարիբյան ծովահենների» հինգերորդ մասում
Հոլիվուդյան դերասանը պայմանագիր է ստորագրել «Կարիբյան ծովի ծովահենները. մեռածները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի հինգերորդ մասում նկարահանվելու համար: Նկարահանումներն անցկացվելու են Նոր Օռլեանում և Պուերտո Ռիկոյում:
Ֆիլմի հինգերորդ մասում կապիտան Ջեք Ճնճղուկին սիրահարվում է նրա ոխերիմ թշնամու դուստրը: Ըստ սյուժեի` աղջիկը հազվագյուտ գեղեցկության տեր է և համարվում է կախարդ, իսկ իրականում նա միայն աստղագիտություն է ուսումնասիրում:
Ֆիլմի պրեմիերան ակնկալվում է 2016 թ-ին: