«Մանչեսթեր Յունայթեդը» կատարել է ծանր հիվանդությամբ տառապող ռուս աղջկա երազանքը
Ռուսաստանի Կալինինգրադի մարզի բնակչուհի Նադյա Բարկովսկայան, որը տառապում է ծանր հիվանդությամբ, իրականացրել է իր վաղեմի երազանքը՝ լինել Մանչեսթերում և ներկա գտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ հանդիպմանը, ինչպես նաեւ հանդիպել իր կուռքին՝ Ուեյն Ռունիին:
Նման հնարավորություն աղջկան, որը ողնուղեղի ուռուցք ունի, ընձեռել են ռուսական HTB հեռուստաընկերությունն ու մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը: Բարկովսկայան ներկա է եղել Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպմանը (1:1): Խաղի ընթացքին նա հետևել է VIP-օթյակից:
Իսկ խաղի ավարտից հետո նրա հետ հանդիպել են մանկունյանցիների մի շարք ֆուտբոլիստներ՝ մասնավորապես Ուեյն Ռունին և Ռոբին վան Պերսին: