2430 դիտում
15:12 24-02-2015
Հազվադեպ հիվանդությամբ տառապող 13-ամյա Դավիթին վիրահատություն է անհրաժեշտ Ֆրանսիայում. տեսանյութ
Դավիթ Ադամյանը 13 տարեկան է: 2013թ. հունիս ամսին երեխայի մոտ կտրուկ սկսվել են սուր ցավեր, քայլքի խախտում, դիզուրիա: Երեխան մի քանի օրվա ընթացքում դադարեց քայլել և չէր կարողանում նույնիսկ պառկել: Անտանելի ցավերը մի փոքր մեղմացնելու համար ցավազրկող և հակաբորբոքային դեղորայքներ էին ներարկում, որոնց ազդեցությունը երկար չէր տևում : 02.07.2013թ. ՌՄՏ հետազոտման արդյունքում հայտնաբերվեց ողնաշարի ձիու պոչի հատվածում էպենդիմոմա՝ աշխարհում շատ հազվադեպ հանդիպող ուռուցքի տեսակ, որի չափերը հասնում էին 7,2x1,4x1,8 սմ: Ստատիստիկ տվյալներով այս հիվանդությունը հանդիպում է մեկ միլիոն մարդուց մեկի մոտ:
Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Ծնողները Դավիթի էպիկրիզը ուղարկեցին տարբեր կլինիկաներ և բժիշկների խորհրդով երեխան շտապ տեղափոխվեց Ֆրանսիա: Այնտեղ Դավիթը վիրահատվեց և ստացավ երկարատև ճառագայթային թերապիա՝ 25 սեանս: 3 ամիս բուժումը ստանալուց հետո՝ 2013թ. հոկտեմբերին Դավիթը իր ոտքով վերադարձավ հայրենիք՝ քայլքն ու մնացած բոլոր ֆունկցիաները վերականգնված:
Խորհուրդ էր տրվել հիվանդության հետագա հսկողության ընթացքում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անցնել ցերեբռո-սպինալ ՌՄՏ:
2015թ. փետրվարի 11-ին, հերթական ՌՄՏ հետազոտությունն անցնելիս, երեխայի մոտ նորից հայտնաբերվեց ուռուցք, այս անգամ ողնաշարի մեկ այլ`Th7 հատվածում: Դավիթին նորից անհրաժեշտ է շտապ վիրահատություն և ռադիոթերապիա Ֆրանսիայում:
Առաջի վիրահատության ծախսերը հոգացել էր «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպությունը, իսկ մնացած բոլոր ծախսերը իրականացվեցին ընտանիքի և ընտանիքի ընկերների օգնության շնորհիվ:
Ճանապարհածախսի, հետազոտությունների, վիրահատության, հետագա բուժման, դեղորայքների, կացության և մնացած բոլոր ծախսերը կազմում են մոտ 90000 Եվրո: Երեխան արդեն մեկ ու կես տարի է, ինչ պայքարում է այս հիվանդության դեմ:
Դավթի ծնողների հեռախոսահամարներն են. +37455 110926, +37455 131331:
Դավիթ Ադամյանի անունով HSBC բանկում հաշվեհամարներ են բացված. AMD-003179397001; USD-003179397002; EUR-003179397003: Արտերկրից փոխանցումների համար SWIFT-կոդերն առկա են տեսանյութի վերջում:
Այս 13 տարեկան փոքր տղան բազում երազանքներ ունի: Օգնե՛նք Դավիթին հաղթել հիվանդությանը և հասնել դրանց իրականացմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4986 դիտում
18:30 28-06-2016
Երիկամների հիվանդությամբ տառապող 22-ամյա երիտասարդը մեր օգնության կարիքն ունի
Այս բաժնից
583 դիտում
23:12 27-12-2024
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են․ Հայկ Կոստանյան
823 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1984 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ