39218 դիտում
10:48 15-03-2018
Հազվադեպ հիվանդությամբ տառապող 15-ամյա տղայի առողջությունը կախված է մեկ մարդուց և այդ մարդը Դուք եք. ընտանիքը ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում ապրող 15-ամյա Լևոն Սուքիասյանի ընտանիքի անդամները արդեն 5 տարի է՝ պայքարում են երեխայի առողջության վերականգնման համար:
Երեխան ծնվել է առողջ, առանց որևէ խնդրի, դպրոց է գնացել միչև 5-րդ դասարան, սակայն ծնողները, սկսած 2013 թվականից, նկատել են երեխայի վարքի խանգարումներ և նրա մոտ սկսվել է հիվանդության զարգացումը: Կարճ ժամանակում Լևոնը կորցրել է խոսելու, քայլելու ունակությունը, նրա մոտ սկսվել է թքահոսություն, լարվածություն, խիստ արտահայտված դող:
Ինչպես ծնողները նշեցին, տարել են Հայաստանի գրեթե բոլոր առաջատար բժշկական կենտրոնները, անգամ Շվեյացարիայից են մասնագետներ եկել, սակայն այդպես էլ ոչ ոք չի կարողացել տալ հիվանդության անվանումը կամ կանխարգելող ու բուժող որևէ միջոց առաջարկել:
Այժմ Լևոնը չի խոսում, չի քայլում, սակայն նրա միտքն ու տրամաբանությունը կա, ինչպես եղել է: Լարվածության հետևանքով ձախ ոտքի թաթը տեղաշարժվել է: Երբ ինչ-որ բան է ուզում ասել, մատիտով տառ առ տառ ցույց է տալիս այբուբենի վրա: Սնվելու համար էլ օգտագործվում են հատուկ փայտիկներ:
Լևոնը մինչև հիվանդության ի հայտ գալը, ակտիվ, սովորող, թիկնեղ երեխա է եղել, անգամ շատ փոքր հասակից ինքնուրույն մեքենա է վարել: Հիվանդությունը կարճ ժամանակում անճանաչելի է դարձրել նրան:
Այսօր Լևոնը ապրում է դժվարին պայմաններում, նրան անհրաժեշտ է վերականգողական կենտրոն այցելել, ստանալ հատուկ մերսումներ, որը փոքր-ինչ կթեթևացնի հիվանդությունը, սակայն ընտանիքն այլևս հնարավորություն չունի: Նրանք վաճառել են այն ամենը, ինչը կարող էին՝ ավտոմեքենա, ոսկեղեն և այլն: Տան ոչմի անդամ չունի հիմնական աշխատանք, քանի որ Լևոնին տեղաշարժելու համար տղամարդու ուժ է անհրաժեշտ:
Հայրը՝ Խաչատուր Սուքիասյանը, նույնպես չի կարող աշխատել: Տան պայմանները խիստ ծայրահեղ են, չկա նորմալ տանիք, անձրևերի ժամանակ տունը ողողվում է ջրով, չկան կենցաղային պայմաններ, ջեռուցում, բնական գազ: Հատակը, պատերը և պատուհանները օրեցօր խարխլվում են:
Մի խոսքով՝ խնդիրները բազմազան են և բազմաբովանդակ, սակայն առաջնայինը երեխայի առողջությունն է և գումար է անհրաժեշտ, որպեսզի Լևոնը պարբերաբար այցելի Գյումրիում գտնվող վերականգնողական կենտրոն:
Այն բարերար, բարեգութ մարդիկ, ովքեր կցանկանան ինչ-որ չափով օգնության ձեռք մեկնել 15-ամյա տղային, թեկուզ ոչ գումարի, այլ, ասենք, սննդի տեսքով, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ [b]098-54-64-61[/b], կամ փոխանցումներ կատարել «ՎՏԲ Հայաստան» բանկում բացված հետևյալ դրամային հաշվեհամարին՝ [b]16003006701300 AMD[/b]:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
118295 դիտում
20:52 23-11-2017
26-ամյա երիտասարդ տղայի կյանքը կախված է 1 մարդուց և այդ մեկ մարդը Դուք եք. եկեք սատար կանգնենք նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ