Մալայզիայում հայտնաբերվել է ապօրինի զանգվածային գերեզման
Մալայզիայում հայտնաբերվել է ապօրինի զանգվածային գերեզման: Մոտ 140 շիրիմ գտնվել է Թայլանդի հետ սահմանին: Ենթադրվում է, որ այդտեղ թաղվել են ապօրինի ներգաղթյալներ:
Մալայզիայի ոստիկանապետի խոսքով, ամեն գերեզմանում կարող է լինել մի քանի մարդու մնացորդ: Նա նաև նշել է, որ ոստիկանությունը հայտնաբերել է 28 ճամբար, որտեղ մաքսանենգները պահել են ապօրինի փախստականների Մյանմայից և Բանգլադեշից: