211652_close_icon
views-count5408 դիտում article-date 19:41 24-05-2015

Կորել է քաղաքացի

Մայիսի 23-ին, ժամը 10.30-ին 1925 թ. ծնված Մ. Գ.-ի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Ժամը 18.08-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: *** Մայիսի 23-ին, ժամը 14.26-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում հայտնաբերվել է ս. թ. մայիսի 21-ից որոնվող 1925 թ. ծնված Մ. Գ.-ի հագուստը. որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետի երկայնքով և ափամերձ հատվածով (մոտ 4 կմ) իրականացրել են որոնողական աշխատանքներ: Ժամը 19.30-ին որոնողական աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով, դադարեցվել են:

Նմանատիպ նյութեր