211652_close_icon

Առկա է տան պատի փլուզման վտանգ. ԱԻՆ

views-count1059 դիտում article-date 18:40 24-05-2015
Մայիսի 24-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանի տարածքում` մարզադպրոցի հարևանությամբ, առկա է չբնակեցված տան պատի փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ տան փլուզված քարե պատը (մոտ 4 քմ) հենվել է գազատար խողովակի հենասյանը: Հրշեջ-փրկարարները փլուզված քարե բեկորները հեռացրել են գազատարից և սահամազատել տարածքը:

Նմանատիպ նյութեր