211652_close_icon
views-count3586 դիտում article-date 09:13 23-05-2015

Մեքսիկայում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների և նարկոմաֆիայի անդամների միջև. առնվազն 40 մարդ է սպանվել

Ավելի քան 40 մարդ է սպանվել Մեքսիկայի Միչոական նահանգի Տանուատո գյուղի մոտ ոստիկանության աշխատակիցների և նարկոմաֆիայի անդամների միջև տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն: Մի քանի տարի է՝ նշված նահանգում ոստիկանությունը մեծամասշտաբ պայքար է տանում նարկոմաֆիայի դեմ, որին միացել են նաև տեղի բնակիչները՝ ստեղծելով առանձին խմբեր: Նախորդ շաբաթ նույն նահանգում սպանվեց Յուրեկուարոյի քաղաքապետի թեկնածու Էնրիկե Էրնանդեսը: Անհայտ զինված անձինք կրակ էին բացել այն ժամանակ, երբ Էրնանդեսը ելույթ էր ունենում նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր