Ֆիլիպինների նախագահի նստավայրի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, սպանվել է նախագահի թիկնազորի աշխատակիցը
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ նախագահ Ռոդրիգո Դուտերտեի նստավայրի մոտ, կրակոցներ են հնչել, ինչի ժամանակ ուժային կառույցի աշխատակից է վիրավորվել։ Այդ մասին հայտնել է CNN Philippines հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել նստավայրին հարակից Մալականանգ այգում։
Դեպքը հաստատել է նախագահի՝ անվտանգությնա ծառայությա հարցերով մամուլի քարտուղար Մայքլ Ակինոն, սակայն մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, որ ավելի ու երկրի անվտանգության ծառայությունը պաշտոնական հայտարարություն կանի դրա վերաբերյալ։
Reuters-ի տվյալներով՝ միջադեպի ժամանակ նախագահը նստավայրում չի եղել։