Թուրքիայում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների և ԻՊ գրոհայինների միջև. կան զոհեր. տեսանյութ
Թուրքիայի հարավ-արևելյան Սիրաբեքիր նահանգում ոստիկանության և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է Hurriyet-ը:
Ըստ տեղեկությունների՝ սպանվել է ոստիկանության 2 աշխատակից, ևս 4-ը վիրավորվել է: Ոչնչացվել է նաև ԻՊ 4 գրոհային:
Ավելի վաղ Թուըրքիայի Ազգային հետախուզական գործակալությունը նախազգուշացրել էր, որ հոկտեմբերի 10-ի Անկարայի ահաբեկչությունից հետո հնարավոր է ահաբեկչությունների շարունակություն: