Մեքսիկայում բախում է տեղի ունեցել մանկավարժների և ոստիկանների միջև
Մեքսիկայի Հերրերո նահանգի Ակապուլկո քաղաքում ուսուցիչների բողոքի ցույցը վերածվել է ոստիկանության աշխատակիցների հետ բախման, որի ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկաններից 10 հոգի և 5 ուսուցիչ, հաղորդում է Tass-ը:
Շուրջ 3000 մանկավարժ բողոքել է ընդդեմ իրենց աշխատավարձերն ուշացման: Նրանք փակել են քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը և շարժվել դեպի օդանավակայան: Ոստիկանությունը արգելապատնեշներ է տեղադրել, որոնք ցուցարաներով լի ավտոբուսը փորձել է ճեղքել: Դրանից հետո ոստիկանությունը արցունքաբեր գազ է սկսել կիրառել, որին ի պատասխան՝ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա: