Չինական ակումբը «Ռեալին» 300 մլն եվրո է առաջարկել Ռոնալդուի համար
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը պատմել է, որ մադրիդյան ակումբը Չինաստանից աստղաբաշխական առաջարկ է ստացել պորտուգալացի ֆուտբոլիստի համար:
«Չինական ակումբներից մեկը Կրիշտիանուի համար 300 մլն եվրո էր առաջարկել: Իսկ Ռոնալդուին նրանք առաջարկել էին տարեկան ավելի քան 100 մլն աշխատավարձ:
Բայց փողը դեռ ամեն ինչ չէ, «Ռեալը» Ռոնալդուի կյանքն է», ասել է Մենդեշը: