Չինական ակումբը «Ռեալին» 200 մլն եվրո է առաջարկել Ռոնալդուի համար
Չինական ակումբներից մեկը «Ռեալին» առաջարկ է արել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի վերաբերյալ:
Նշվում է, որ ակումբը ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 200 մլն եվրո, իսկ Ռոնալդուին վճարել տարեկան 120 մլն եվրո աշխատավարձ: Այդ դեպքում դա կլիներ ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր աշխատավարձը:
Սպասվում է, որ չինական թիմի ղեկավարները հաջորդ շաբաթ կայցելեն Մադրիդ, որպեսզի հանդիպեն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և բանակցություններ վարեն:
Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալլի» հետ գործում է մինչև 2021 թվականի հունիսը: