«Ռեալը» Պոգբայի համար պատրաստ է առաջարկել 125 մլն եվրո
«Ռեալը» շարունակում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ տանել:
Մադրիդյան ակումբը հույս ունի, որ ֆրանսիացին բանակցություններ կվարի «ՄՅՈւ»-ի փոխնախագահ Էդ Վուդվորդի հետ և նրան կհայտնի «Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին:
«Արքայական» ակումբը 26-ամյա ֆրանսիացու համար պատրաստ է վճարել 125 մլն եվրո, իսկ հետագա բանակցությունների ընթացքում առաջարկը ավելացնել մինչևբ 130 մլն՝ գումարած 15 մլն պարգևավճարների տեսքով:
Մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է բանակցությունները սկսել 170 մլն եվրոյից: