894 դիտում
19:53 22-05-2015
Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 16-24-ը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է բոլորին մասնակցելու Եվրոպայի օրվա* հանրային միջոցառումներին: Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կմեկնարկեն մայիսի 16-ին Վանաձորում, կշարունակվեն Գյումրիում մայիսի 17-ին և Երևանում մայիսի 18-24-ին:
Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառում են տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվում են ԵՄ-Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը և եվրոպական մշակույթի բազմազանությունը:
«Եվրամիություն-Հայաստան. գործընկերությունից մինչև բարեկամություն» ֆոտոցուցահանդեսը, որը ներկայացնում է ֆոտոպատմություններ Եվրամիության կողմից ֆինանսավորվող երկու ծրագրերի մասին, հանրության համար բաց կլինի մայիսի 18-24-ը Միրզոյան գրադարանում (Երևան, Մհեր Մկրտչյան 10):
Եվրոպայի օրվա հանրային միջոցառումներից մյուսը՝ «Լույս գիշեր» ներկայացումը, տեղի կունենա մայիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, Հյուսիսային պողոտայում: «Լույս գիշեր» ներկայացման ընթացքում իտալացի արտիստ Ֆաբիո Զանինոն և Գյումրիում, Վանաձորում և Երևանում նրա վարպետության դասերին մասնակցած հայ արվեստագետները համագործակցության տոնին նվիրված կոնցեպտուալ արվեստի գործ կստեղծեն:
Մայիսի 24-ին՝ այս տարվա միջոցառումների վերջին օրը, եզակի հնարավորություն կտրվի նախապես գրանցված շուրջ 70 մասնակիցների հանդիպելու ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ և խոսելու նրանց հետ տարբեր թեմաների շուրջ:
Եվրոպայի օրվա Տեղեկատվական ցուցահանդեսի բացումը Երևանում, որին կմասնակցեն Հայատաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ԵՄ անդամ երկրների դեսպանները, տեղի կունենա նույն օրը՝ Հյուսիսային պողոտայում (Պուշկին-Տերյան փողոցների միջև ընկած հատվածում), ժամը 15:00-ին:
Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ԵՄ օժանդակությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի, որոնք իրականացվում են տարբեր ոլորտներում՝ մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, կրթություն, աղքատության նվազեցում, բիզնես և ներդրումներ, առևտուր, երիտասարդական ծրագրեր, միգրացիա, մշակույթ, բնապահպանություն և գյուղատնտեսություն, մասնակցելու մշակութային միջոցառումների, վայելելու երաժշտություն և պարելու:
Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում կամփոփվի բացօթյա համերգով, որը տեղի կունենա Ազատության հրապարակում ժամը 19:00-ին: Ելույթ կունենան երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Բելգիայից և Գերմանիայից: Երեկոյի գլխավոր հյուրը հայտնի երգիչ Դենզելն է:
Նմանատիպ նյութեր
8686 դիտում
15:38 13-05-2018
Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում մեկնարկել են Իջևանում և կտևեն մինչև հունիսի 2-ը
20125 դիտում
11:02 03-04-2016
Ստեփանակերտում հարսանիքներն ու ծննդյան տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել. Գոհար Վեզիրյան
8932 դիտում
15:26 13-10-2018
Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունները չեն տուժի ծախսերի կրճատումից. Հայկ Մարության
Այս բաժնից
1360 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
778 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին