8689 դիտում
15:38 13-05-2018
Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում մեկնարկել են Իջևանում և կտևեն մինչև հունիսի 2-ը
Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում:
Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարությունը տեղի կունենա Իջևանում մայիսի 12-ին: Հրազդանը կհյուրընկալի Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 13-ին, Վանաձորը՝ մայիսի 19-ին, Գյումրին՝ մայիսի 20-ին, Կապանը՝ մայիսի 26-ին, Եղեգնաձորը՝ մայիսի 27-ին, իսկ Երևանում ամփոփիչ տոնակատարությունը տեղի կունենա հունիսի 2-ին:
Այս տարի ևս բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն կունենան իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթանալու ծրագրերի ձեռքբերումներին, վայելելու լավ երաժշտություն, մասնակցելու տարբեր մրցույթների ու ստանալու բազմաթիվ անակնկալ նվերներ, ինչպես նաև մասնակցելու եվրոպական տարբեր երկրների ուտեստների համտեսին:
Իրենց մշակութային և ժամանցային միջոցառումներով մայիս ամսվա ընթացքում Պատվիրակությանը միացել են նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ 11 պետություների դեսպանությունները:
Բոլոր միջոցառումների մանրամասները՝ https://www.facebook.com/eudelegationtoarmenia էջում:
###
*1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար:
[b]Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն[/b]
Նմանատիպ նյութեր
894 դիտում
19:53 22-05-2015
Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 16-24-ը
2344 դիտում
10:20 08-03-2022
Ռազմական գործողությունները կտևեն ևս մեկ ամիս. ռուս փորձագետ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
937 դիտում
10:39 08-01-2025
Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան