Ստեփանակերտում հարսանիքներն ու ծննդյան տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել. Գոհար Վեզիրյան
                        Լրագրող Գոհար Վեզիրյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.
«Ստեփանակերտում օտարերկրյա լրագրողների մեծ հոսք է սկսել առավոտից։ Ողջ գիշեր քաղաքի կենտրոնական հրապարակում շարունակվել է զինվորագրման աշխատանքները։ Ստեփանակերտում հանդիպեցի Երևանից ժամանած հայտնի բժիշկների, ասացին աշխատելու են եկել։ Խանութներն ու ռեստորանները երեկվանից փակվել են։ Հարսանիքներն ու ծննդյան տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

