Կրիշտիանու Ռոնալդուն տեսաուղերձ է հղել Սթիվեն Ջերարդին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեսաուղերձ է հղել «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդին, որն ակումբում ավարտում է իր կարիերան և ամռանը տեղափոխվելու է «Լոս-Անջելես Գելաքսի»: Ուղերձում Ռոնալդուն լեգենդար անգլիացուն հաջողություն է մաղթում:
«Ողջույն, Սթիվեն: Պարզապես ցանկանում եմ ասել, որ տարիներ շարունակ հաճելի էր քո հետ խաղալ, երբ ես հանդես էի գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Դու ֆանտաստիկ ֆուտբոլիստ ես, և քեզ մաղթում եմ լավագույնը քո հետագա կարիերայում և կյանքում», նշված է պորտուգալացու տեսաուղերձում, որը տեղադրված է «Լիվերպուլի» պաշտոնական կայքում: