Կրիշտիանու Ռոնալդուն Հայաստանի հետ խաղից հետո տեսաուղերձ է հղել իր երկրպագուներին
Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղից հետո (2:3) պորտուգալական թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն տեսաուղերձ է հրապարակել, որտեղ իր երախտագիտությունն է հայտնել երկրպագուներին:
«Սա շատ հրաշալի պահ էր ինձ համար: Մենք Եվրո-2016-ի ճանապարհին կարևոր քայլ կատարեցինք: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին՝ Պորտուգալիայի հավաքականին և ինձ աջակցելու համար»:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Հայաստանի հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ: