Բալոտելին Ջերարդին համեմատել է Պիրլոյի հետ
«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին գովասանքի խոսքեր է հղել թիմի ավագ Ստիվեն Ջերարդի հասցեին:
«Ջերարդը հիանալի անձնավորույուն է: Կարծում եմ նա Պիրլոյի հետ գտնվում է նույն խաղամակարդակում: Խաղադաշտ տեսնելու ունակությունը, տեխնիկան…ընդ որում նա ֆիզիկապես հիանալի է պատրաստված: Ստիվին շատ ունիվերսալ խաղացող է: «Լիվերպուլ»-ին դժվար կլինի նրա նման խաղացող գտնել»,- իտալացու խոսքերը մեջբերում է Sportsmole.co.uk-ը: