1112 դիտում
11:34 22-05-2015
Այսօրվանից նոր էջ է բացվում ձեր կենսագրության մեջ. շատ կարևոր է, որ այն ազնիվ ու անկեղծ սկիզբ ունենա. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի շրջանավարտներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ դպրոցական վերջին զանգի առթիվ:
Այսօրվանից նոր էջ է բացվում ձեր կենսագրության մեջ. թերևս ամենակարևոր էջը, և շատ կարևոր է, որ այն ազնիվ ու անկեղծ սկիզբ ունենա:
Մարդու մեծագույն, աստվածատուր շնորհը հիշողությունն է: Այսօր դուք մեծ կյանք եք մտնում` գիտելիքի հետ միասին մեր հնամյա ժողովրդի դարավոր ավանդույթներն ու սովորույթները ձեր հիշողության մեջ ամբարած, նաև որպես հերոսական մեր նախնիների արժանի ժառանգորդ ու ապագայի սերմնացան:
Ապրելով Հայաստանում` դուք ոչ միայն բացառիկ հնարավորություն ունեք շենացնելու մեր անկախ հայրենիքը, այլև աշխարհի չորս ծագերում սփռված ձեր հասակակիցներին պատմելու բազում զրկանքներ կրած, բայցև հերոսական ու հաղթանակներ գրանցած մեր ժողովրդի մասին՝ նաև ի հիշատակ 1.5 միլիոն այլևս Սուրբ նահատակների։ Ոգեկոչելով նրանց հիշատակը՝ դուք կնպաստեք հայության համախմբմանն ու հզորացմանը՝ ձեր ավանդը բերելով հայ դատի արդարացի լուծմանը։
Սիրելի շրջանավարտներ,
շարունակեք սովորել, հարստացրեք ձեր գիտելիքները, դարձեք արժանապատիվ մարդ, ճշմարիտ հայ ու հայրենասեր:
Տոնական այս օրը մաղթում եմ, որ պարզ ճակատով, արժանապատվության բարձր գիտակցումով մտնեք մեծ կյանք ու, բարձր պահելով մեր նախնյաց պատիվը, միշտ հպարտությամբ հիշեք, որ ազատ ու անկախ Հայաստանի և մայրաքաղաք Երևանի քաղաքացին եք»:
Նմանատիպ նյութեր
1091 դիտում
19:13 31-03-2017
Եղել ենք ազնիվ և անկեղծ և այդ նույն սկզբունքները դրել ենք մեր ծրագրի և գործողությունների մեջ. Կարեն Կարապետյան
3000 դիտում
10:25 25-09-2021
Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ. «Փաստ»
Այս բաժնից
1204 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ