211652_close_icon
views-count991 դիտում article-date 14:57 08-08-2025

Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև ՀՀ-ի համար` փոխադարձ առավելություններով․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրում է․ «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է.

Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն:

Ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա: Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով »։
 

Նմանատիպ նյութեր