3387 դիտում
09:29 08-11-2014
Հայկական ֆոնդային բորսայում ռուսական ռուբլու արժեզրկման աննախադեպ տեմպեր են գրանցվել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ ֆոնդային բորսայում երեկ կայացել են վերջին ամիսների համար անսովոր մեծ ծավալների՝ 9.4 միլիոն դոլարի գործարքներ, որոնց արդյունքում 1 դոլարի միջին կշռված փոխարծեքը կազմել է 414 դրամ 70 լումա։
«Եվ այն, որ օրվա վերջում գինը նվազել է, ստիպում է կասկածել, որ դոլարի զգալի ինտերվենցիա է իրականացվել»,–գրում է թերթը:
«ՀԺ»-ն անդրադառնում է նաև ռուսական ռուբլու արժեզրկման գործընթացին. «Վերջին մի քանի շաբաթներին գրեթե ամեն օր ռուսական ռուբլին արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել։ Այդ առումով նոյեմբերի 6-ը և 7-ը արժեզրկման տեմպերով աննախադեպ են եղել։ Բնական է, որ Ռուսաստանում ստեղծված վիճակը չէր կարող, մեղմ ասած, չանհանգստացնել հարյուր հազարավոր հայաստանցի ընտանիքների: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ազգաբնակչության մոտ 80 տոկոսը կանոնավոր կերպով դրամական փոխանցումներ է ստանում արտերկրում բնակվող ազգականներից ու բարեկամներից: Իսկ արտերկրից ստացվող փոխանցումների 80 տոկոսից ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին, որի արժույթը այս տարվա սկզբից ի վեր ավելի քան 30 տոկոսով արժեզրկվել է։
Սա նշանակում է, որ գրեթե նույնքանով նվազել են Ռուսաստանից կանոնավոր կերպով փոխանցումներ ստացող մեր հայրենակիցների եկամուտները: Տարբերությունը ցույց է տալիս թվերի պարզ համեմատությունը, եթե 2013 թվականի նոյեմբերի 7-ին 1 ռուբլին արժեր 12.50 դրամ, ապա արդեն երեկ 2014 թվականի նոյեմբերի 7-ի առավոտյան գնահատվում էր մոտ 8.50-8.55 դրամ:
Հետևաբար, եթե շարքային հայաստանցին 2013 թվականի նոյեմբերի 7-ին, օրինակ, 10 հազար ռուբլի փոխանակելիս ստանում էր 125 հազար դրամ, ապա արդեն երեկ նույնքան ռուսական արժույթի դիմաց կարող էր ակնկալել ընդամենը 85 հազար դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
09:29 12-11-2014
ՀՀ ֆոնդային բորսայում երեկ իրականացվել է չափազանց մեծ ծավալի՝ 16.5 միլիոն դոլարի գործարք. ՀԺ
2406 դիտում
10:45 13-01-2015
Լոնդոնի ֆոնդային բորսայում պղնձի միջազգային գինը նվազել է. ՀԺ
1570 դիտում
09:37 22-05-2015
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում և արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժևորվել է. ՀԺ
Այս բաժնից
1066 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1690 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»