211652_close_icon
views-count6920 դիտում article-date 21:52 20-05-2015

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անակնկալ այցելեց Շիրակի մարզ. ՏԵՍԱՆՅՈՒԹ և ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 20-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Վերլուծելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ թերություններին ու բացթողումներին, որոնք պայմանավորված են անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտով, մասնագիտական անբավարար պատրաստականությամբ, հասարակության հետ տարվող ոչ լիարժեք աշխատանքով: Ոստիկանության պետը կարևորեց հատկապես հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, կեղծ կատեգորիաների բացառումն ու հանրային մթնոլորտի առողջացումը և ընդգծեց ոստիկանի հեղինակության, պատվախնդրության և արժանապատվության գերակա նշանակությունը ոչ միայն հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման, այլև հասարակության հավատին ու վստահությանն արժանանալու գործում: Անդրադառնալով ծառայությունը նորովի կազմակերպելու խնդիրներին՝ ոստիկանության պետը ներկայացրեց գլխավոր ուղղությունները: Վլադիմիր Գասպարյանը շեշտեց հատկապես օրենքի գերակայության ամրապնդման և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը, որ գերխնդիր է ոստիկանության համար: Ամփոփելով հանդիպումը՝ ոստիկանության պետը նշեց այն միջոցառումներն ու ժամկետները, որ նախատեսված են իրավիճակը շտկելու և ցանկալի արդյունք արձանագրելու համար: Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր