211652_close_icon
views-count15346 դիտում article-date 18:50 20-05-2015

Նոր մանրամասներ` Արմավիրի մարզում տեղի ունեցած Volkswagen-ի եւ «06»-ի բախումից. պարզվել է բոլոր վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վահան Տիգրանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ` Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհին` Խանջյան գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչներ, 17-ամյա Դիանա Պապիկյանը, 43-ամյա Մարիամ Հովհաննիսյանը, Արմավիրի մարզի բնակչներ, 31-ամյա Կարինե Խուդակյանը եւ 50-ամյա Փիրուզ Տաճատյանը: Վերջին երկուսը «ՎԱԶ 2106»-ի ուղեւորներն են եղել, իսկ մյուս երկուսը` Passat-ի: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Passat-ի վարորդը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/19/53406/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 19-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Խանջյան գյուղի խաչմերուկում, բախվել էին Շիրակի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Պապիկյանի վարած Volkswagen Passat մակնիշի 21 ՍՕ 878 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Համլետ Խաչատրյանի վարած Վազ 2106 մակնիշի 05 ԼԼ 823 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ Volkswagen-ը հայտնվել էր 06-ի վրա: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնություն էին ցուցաբերել գյուղի բնակիչները և այդ պահին նշված հատվածով անցնող վարորդները: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2015/05/19/53406/ Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր