Ճապոնուհին աշխարհում ամենամեծ ելակն է աճեցրել
Ճապոնուհի Կոձի Նակաոն, որն աճեցրել է աշխարհում ելակի ամենածանր պտուղը, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Հատապտուղը կշռում է 250գ:
Նախորդ ռեկորդը սահմանվել է 1983թ-ին Մեծ Բրիտանիայում: Այդ ժամանակ հաջողվել էր աճեցնել 231գ կշռող ելակ: