ԱՄՆ Պետդեպը հրապարակելու է Հիլարի Քլինթոնի ծառայողական հաղորդագրությունները
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակելու է նախկին պետքարտուղար, 2016 թ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ 55 հազար էջից բաղկացած ծառայողական հաղորդագրությունները, հաղորդում է ամերիկյան Politico պարբերականը:
«Պետդեպը ծրագրում է Քլինթոնի հաղորդագրությունների ստուգումն ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Հաշվի առնելով տոնական օրերը՝ ենթադրյալ վերջնաժամկետը կլինի 2016 թվականի հունվարի 15-ը»,-մեջբերում է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Հաքեթի խոսքը պարբերականը:
Հիշեցնենք, որ Հ. Քլինթոնի՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ սկանդալ բարձրացավ, երբ պարզվեց, որ նա իր անձնական էլեկտրոնային հասցեով պաշտոնական հաղորդագրություններ է ուղարկել, որոնք կարող էին շատ հանգիստ դառնալ հաքերների թիրախը: