211652_close_icon
views-count2134 դիտում article-date 10:15 19-05-2015

Վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանի և կնոջ ունեցվածքը. Ժողովուրդ

«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը 2014 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ունի 1 մլն դրամ, 5 հազար դոլար և 80 հազար եվրո դրամական միջոց։ Բայց միայն անցյալ տարվա ընթացքում նա պաշտոնապես ստացել է 4 մլն 353 հազար դրամ աշխատավարձ: Թե ինչպես է այդքան գումար կուտակել, թերևս դժվար չէ կռահել: Գրիգորյանի կինը՝ Արմինե Քոչարյանը, անցած տարի 68 մլն դրամով գնել է բնակարան, իսկ 60 մլն 200 հազար դրամով ինչ-որ բնակարան է օտարել: Ինչևէ, տեղեկացնենք նաև, որ Գրիգորյանի կինն անցած տարի 100 հազար եվրոյով ինչ-որ նկարներ է գնել: Բայց այսքանից հետո անցած տարվա դրությամբ 45 մլն դրամ ունի, 100 հազար եվրո էլ եկամուտ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր