Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը որոշում է կայացրել անդամակցել «Քաղաքացիական պայմանագրին». Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2018/11/01/davit-sanasaryan/2833866]Tert.am[/url]-ը գրում է. Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից օրեր առաջ և անդամակցելու է «Քաղաքացիական պայմանագրին»։
Այս մասին Սանասարյանը քիչ առաջ հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Նա նշեց, որ տարիներ առաջ է անդամակցել «Ժառանգություն» կուսակցությանը:
Սանասարյանը նշեց, որ 2017-ից բացակայել է Հայաստանից, կուսակցության որոշ որոշումների հետ համաձայն չի եղել, կրկնե նաև չի մասնակցել կուսակցության քաղաքական որոշումներին:
«Կար մոտեցում, որ կմնամ անկուսակցական, բայց նաև մտածում եմ, որ եթե մենք քաղաքական թիմ ենք, ապա քաղաքական որոշումների կայացման մեխանիզմը սկսում է հենց քաղաքական կուսակցությունից»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/01/davit-sanasaryan/2833866]այստեղ[/url]