Սաուդյան Արաբիան կրճատել է ԱՄՆ արտահանվող նավթի ծավալները
Սաուդյան Արաբիայից ԱՄՆ արտահանվող նավթի ծավալների անկումն ամենացածր ցուցանիշն է «ամերիկյան թերթաքարային հեղափոխությունից» և Կանադայից նավթի արտահանման ծավալների կտրուկ աճից մինչ այսօր:
Ինչպես նշում է Tհe Financial Times-ը, թագավորությունը միացել է ասիական հաճախորդներին՝ շեշտը դնելով, առաջին հերթին, Չինաստանի վրա:
«Վերջին 1 տարվա ընթացքում Սաուդյան Արաբիայի պահվածքը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն նրա համար անկում ապրող շուկա է դառնում, իսկ աճող շուկան լինելու է եգիպտական Սուեցից դեպի արևելք»,-գտնում է Կոլումբիայի համալսարանի Միջազգային էներգետիկական քաղաքականության կենտրոնի հիմնադիր, փորձագետ Ջեյսոն Բորդոֆֆը:
2015 թվականի սկզբից Սաուդյան Արաբիայից ԱՄՆ է արտահանվել 1/3-ով պակաս նավթ, քան 2014 թվականի նույն ժամանակահատվածում էր, սակայն մարտի վերջից նավթի մատակարարումների ծավալը կրկին սկսեց աճել: Փորձագետների կարծիքով՝ դա նշան է այն բանի, որ թագավորությունը դեռևս պատրաստ չէ իր դիրքը շուկայում զիջել ԱՄՆ-ին: