Եմենում հրադադարն ավարտվել է. օդային հարվածները վերսկսվել են
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենում վերսկսել է օդային հարվածները շիա հուսի ապստամբների դիրքերին, քանի որ երեկ երեկոյան լրացել է 5 օրյա զինադադարի ժամկետը:
Էր-Ռիադում նոր ռմբակոծությունները բացատրել են հակամարտող մյուս կողմի հրադադարը բազմիցս խախտելու հանգամանքով:
Միաժամանակ հաղորդվել է, որ Եմենի զինված ուժերը կշարունակեն պահպանել հրադադարը: