960 դիտում
09:28 21-10-2015
Կանադան կարող է դադարեցնել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերի օդային հարվածները
Կանադայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթած Լիբերալների առաջնորդ Ջասթին Թրյուդոն, ով մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, հաստատել է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական գործողություններից հրաժարվելու իր մտադրությունը, հաղորդում է Ria Novosti-ն:
Մամլո ասուլիսում նա հայտնել է, որ այդ հարցը քննարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ և վստահեցրել վերջինիս, որ Կանադան մնում է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հուսալի դաշնակիցը:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրյուդոն կոչ էր արել հետ կանչել Մերձավոր Արևելքից Կանադայի CF-18 մարտական ինքնաթիռները: Այժմ Լիբերալների կուսակցությունը հնարավորություն ունի ինքնուրույն ձևավորել կառավարությունը:
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
14:15 30-09-2016
Ֆրանսիան սկսել է Իրաքում օդային հարվածները ԻՊ-ի դեմ
843 դիտում
12:31 18-05-2015
Եմենում հրադադարն ավարտվել է. օդային հարվածները վերսկսվել են
4074 դիտում
22:46 23-08-2017
Սիրիայի ընդդիմությունը դատապարտել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածները Ռաքքայի բնակիչների վրա
Այս բաժնից
724 դիտում
10:50 19-01-2025
Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ իր երդմնակալությանը
940 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում