Սիրիայի ընդդիմությունը դատապարտել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածները Ռաքքայի բնակիչների վրա
Սիրիայի ընդդիմությունը և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան դատապարտել է Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած օդային հարվածները, որոնք դարձել են Ռաքքայում տասնյակ քաղաքացիների մահվան պատճառ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Երեքշաբթի Սիրիայի «SANA» գործակալությունը հայտնել էր, որ օրվա ընթացքում Ռաքքայում 78 խաղաղ բնակիչ մահանում է կոալիցիայի օդային ուժերի հարվածների հետևանքով:
«Ազգային կոալիցիան դատապարտում է այդ հանցագործությունները, և միջազգային կոալիցիան պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչների մահվան համար», - ասվում է հայտարարության մեջ: