1822 դիտում
14:15 30-09-2016
Ֆրանսիան սկսել է Իրաքում օդային հարվածները ԻՊ-ի դեմ
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը սկսել են ավիահարվածներ հասցնել Իրաքի Մոսուլ քաղաքում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերին, հաղորդում է BBC-ն։
Զեկույցում նշվում է, որ այսօր առավոտյան ռմբակոծիչներն օդ են բարձրացել «Շառլ դե Գոլ» ավիակրից։
«Շառլ դե Գոլ»-ը ֆրանսիական միակ ավիակիրն է, որն ուղարկվել է այդ տարածաշրջան սեպտեմբերին։ Նշենք, որ իրքայան ուժերին հաջողվել է զգալի տարածքներ հետ գրավել Մոսուլում, որը զավթել են ահաբեկիչները դեռ 2014 թվականի հունիսից։ Ակնկալվում է, որ շուտով հնարավոր կլինի քաղաքն ամբողջովին հետ գրավել ԻՊ զինյալներից։
Ֆրանսիական RTL ռադիոկայանը հայտնել է, որ այսօրվա գործողություններին կներգրավվեն 24 կործանիչներ՝ միջինով 3 րոպե տարբերությամբ թռիչքներով։ Յուրաքանչյուր կործանիչ հագեցած է 4-ական 250 կգ-անոց լազերային ռումբերով։
«Շառլ դե Գոլ» ավիակիրը 38.000 տոննա տարողունակությամբ նավ է, որը հագեցած է 2 միջուկային ռեակտորներով։ 260 մետր երկարությամբ նավի վրա աշխատում է ավելի քան 1900 ծառայող։
Նմանատիպ նյութեր
960 դիտում
09:28 21-10-2015
Կանադան կարող է դադարեցնել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերի օդային հարվածները
843 դիտում
12:31 18-05-2015
Եմենում հրադադարն ավարտվել է. օդային հարվածները վերսկսվել են
4074 դիտում
22:46 23-08-2017
Սիրիայի ընդդիմությունը դատապարտել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածները Ռաքքայի բնակիչների վրա
Այս բաժնից
727 դիտում
10:50 19-01-2025
Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ իր երդմնակալությանը
943 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում