Beatles-ի կիթառը վաճառվել է կես միլիոն դոլարով
ԱՄՆ-ում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել է կիթառը, որը նվագել է Beatles խմբի անդամներից Ջորջ Հարիսոնը: Գնորդն այն ձեռք է բերել գրեթե կես միլիոն դոլարով:
Հարիսոնը Mastersound ընկերության արտադրած էլեկտրակիթառը նվագել է 1963 թվականին: Նա կիթառը վարձույթով ձեռք էր բերել Barratts խանութից, քանի որ իր սեփական կիթառը վերանորոգման էր տվել:
Նյու Յորքում տեղի ունեցած աճուրդի ժամանակ 270 հազար դոլարով վաճառվել է նաեւ ավտոբուսը, որով Էլվիս Փրեսլին երթեւեկել է հյուրախաղերի ժամանակ: