Աֆղանստանում թալիբները 30 մարդու են առեւանգել
Աֆղանստանի Պակտիա նահանգում «Թալիբան» ռադիկալ շարժման զինյալները առեւանգել են 30 մարդու, այդ թվում` կանանց եւ երեխաների: Տեղի ոստիկանությունը հաստատել է առեւանգման փաստը` առանց մանրամասնությունների:
Զինյալներն էլ իրենց հերթին հայտարարել են, որ պատանդները կապված են Աֆղանստանի պետական կառավարման մարմինների հետ: Նշենք, որ մայիսի սկզբին թալիբներն ազատ էին արձակել 19 պատանդի: