Աֆղանստանում թալիբները դպրոց են պայթեցրել
Աֆղանստանի Նուրիստան նահանգում «Թալիբան» շարժման զինյալները պայթեցրել են աղջիկների համար նախատեսված դպրոցը: Նրանք հարձակում են գործել նաեւ տեղի հիվանդանոցի վրա:
Ոստիկանության տվյալներով, զինյալները դպրոցի շենքում մեծ քանակության պայթուցիկներ են տեղադրել: Պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի հետեւանքով դպրոցի շենքը գրեթե ամբողջությամբ քանդվել է եւ այրվել: Այրվել են նաեւ Ղուրանի հարյուրավոր օրինակներ:
Հնարավոր զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություներ չկան: